22 մայիսի 2013 - 18:40 AMT
Քաղաքաշինության նախարարը՝ Փոստանջյանին. Փակ շուկայի արտաքին տեսքը կպահպանվի

Այսօր ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց Փակ շուկայի ճակատագրով.

«Փակ շուկան մշակութային հուշարձան է, և այն քանդելը բարոյականության դեմ ուղղված հանցագործություն է: Եթե այս հարցը չեք կարողանում լուծել, ինչպե՞ս պետք է իրականացնեք կառավարության ծրագիրը»,- հարցերց պատգամավորը : Զարուհի Փոստանջյանի հարցի պատասխանեց Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը : Նա ասաց, որ Փակ շուկայի ստորգետնյա հատվածում պետք է շինարարական աշխատանք կատարվեր, բայց պարզվել է, որ կառուցապատողը շինարարություն է իրականացնում նաև վերգետնյա հատվածում:

Նախարարն ասաց, որ իրենք դիմել են քաղաքապետարան, ինչից հետո կառուցապատողը ենթարկվել է վարչական պատասխանատվության, ինչից հետո շինարարաւոթյունը դադարեցվել է: Սամվել Թադևոսյանը նաև ասաց, որ շուկայի արտաքին տեսքը կպահպանվի: