
Այսօր՝ ժամը 17:15, Ազգային Ժողովի դիմաց «Եկեք կանխենք գազի թանկացումը»քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է ակցիա:
«Ինչպես երևում է մեր պաշտոնատար այրերն առանց հանրության հավաքվում են: Թույլ չենք տա ժողովրդի մեջքի հետևում ընդունել որոշումներ, որոնք մենք համարում ենք կեղծ ու ապօրինի: Միացեք մեր ու ձեր սահմանադրական իրավունքների պաշտպանության պայքարին»,- ասված է նախաձեռնություն տարածած հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ այսօր՝ ԱԺ նիստից հետո` ժամը 18:00-ին, գազի գնի բարձրացման շուրջ քննարկումներ կլինեն: