23 մայիսի 2013 - 11:35 AMT
AIBA-ի նախագահը կմասնակցի ՄՕԿ-ի ղեկավարի ընտրություններին

Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) նախագահ Չինգ Կու Վուն պաշտոնապես հաստատել է, որ որպես թեկնածու մասնակցելու է ՄՕԿ ղեկավարի ընտրություններին:

ՄՕԿ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2013թ. սեպտեմբերին Բուենոս Այրեսում: Չինգ Կու Վուն դարձել է ՄՕԿ ղեկավարի չորրորդ պաշտոնական հավակնորդը: Ավելի վաղ առաջդրվելու իրենց մտադրության մասին հայտարարել են ՄՕԿ փոխնախագահներ Թոմաս Բախն ու Նգ Սեր Միանգը, ինչպես նաև Ռիչարդ Քերիոնը, որը գլխավորում է ՄՕԿ ֆինանսական հանձնաժողովը, հայտնում է «Ռ-սպորտը»: