23 մայիսի 2013 - 12:40 AMT
ԱՄՆ-ն մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ

ԱՄՆ կոնգրեսականները հավանություն են տվել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները խստացնելուն: Համապատասխան օրինագծին հավանություն են տվել Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի անդամները:

Փաստաթղթով նախատեսվում է նոր արգելքներ սահմանել Իրանից նավթի ներկրման համար: Բացի այդ կընդլայնվի «իրանական ընկերությունների սև ցուցակը:

Միջազգային պատժամիջոցներն Իրանի դեմ ամեն ամիս զրկում են նրան 3-5 մլրդ դոլարից: