23 մայիսի 2013 - 12:56 AMT
Գերատեսչությունները համաձայն են Վերահսկիչ պալատի հետ հայտնաբերած խնդիրների 80 տոկոսի դեպքում

Հայաստանի Վերահսկիչ պալատը ստուգումներ է անցկացրել Հայաստանի պետական մարմիններում 2012 թվականին: Ստուգումները իրագործվել են արդարադատության նախարարությունում, աշխատանքի և սոցիալական ապահովության, ֆինանսների ու էկոնոմիկայի, բնապահպանության, տրանսպորտի ու կապի, քաղաքաշինության, կրթության ու գիտության, տարածքային կառավարման նախարարություններում, ԱԻՆ-ում, այդ թվում գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունում, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում:

Ինչպես նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, Վերահսկիչ պալատը մեծ աշխատանք է կատարել, որի արդյունքում գերատեսչությունների ղեկավաները համաձայն են Վերահսկիչ պալատի հետ հայտնաբերած խնդիրների 80 տոկոսի դեպքում: Մյուս 20 տոկոսի դեպքում, երբ անհամաձայնություն կա, հարկավոր է համատեղ աշխատանք ու հարկավոր են պարզաբանումներ»,-ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանին, որ բոլոր պարզաբանումները, որ տվել են գերատեսչությունների ղեկավարները, զետեղվեն կառավարության պաշտոնական կայքում, ինչպես նաև նշել է, որ կառավարությունը պատրաստ է հրապարակային քննարկումներին: