23 մայիսի 2013 - 15:56 AMT
Հայաստանի 74-րդ առաջնության ընտրական փուլի հաղթող է դարձել Մանուել Պետրոսյանը

Ջերմուկում ավարտվել է Հայաստանի 74-րդ առաջնության ընտրական փուլ հանդիսացող երկրի տարածաշրջանային առաջնությունը:

Մրցաշարի հաղթող է դարձել ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Մանուել Պետրոսյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր:

Նրանից կես միավորով են հետ մնացել միջազգային վարպետ Դավիթ Քալաշյանը և Գրիգոր Դիլանյանը: Այս երեք շախմատիստներն իրավունք են ստացել մասնակցելու Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարին, տեղեկացնում է armchess.am-ը: