23 մայիսի 2013 - 17:12 AMT
Էգեմեն Բաղիշ. Թուրքիան ԵՄ առաջատարի հավակնորդ է

Թուրքիան ոչ թե պարզապես Եվրամիությանն անդամակցելու թեկնածու է, այլ նաև ԵՄ առաջատարի հավակնորդ: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանախոս, ԵՄ գծով թուրք նախարար Էգեմեն Բաղիշը:

Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, նա նշել է Ստամբուլի եզակի կարգավիճակը, որպես «մշակույթների ու կրոնների խաղաղ գոյակցության» քաղաքի, և կենսական նշանակությունը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացում: Բաղիշն ընգծել է քաղաքի «բազմամշակութային» բնույթը, որտեղ կան մզկիթներ, եկեղեցիներ և սինագոգեր: