23 մայիսի 2013 - 16:41 AMT
Իսրայելյան ԱՐԿԻԱ ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա

Իսրայելի երկրորդ խոշորագույն Arkia Israeli Airlines (ԱՐԿԻԱ) ավիաընկերությունը մուտք է գործում Հայաստանի ավիացիոն շուկա:

Ինչպես ասվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամլո հաղորդագրության մեջ, մայիսի 24-ին ժամը 13:00 «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բիզնես սրահում տեղի կունենա մամուլի ասուլիս նվիրված ԱՐԿԻԱ ավիաընկերության մուտքին և Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ չվերթի բացմանը: