23 մայիսի 2013 - 18:13 AMT
Ալի Ասգար Սոլթանիե. ՄԱԳԱՏԷ-ն կարող է շարունկել Իրանի միջուկային գործունեության հսկողությունը

ՄԱԳԱՏԷ-ն կարող է շարունկել Իրանի միջուկային գործունեության հսկողությունը, ասել է ՄԱԳԱՏԷ-ում Իրանի դեսպան Ալի Ասգար Սոլթանիեն, հայտնում է Mehr գործակալությունը:

Մեկնաբանելով ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Յուկիա Ամանոյի զեկույցը՝ Սոլթանիեն հայտարարել է, որ զեկույցը վկայում է, որ Իրանի միջուկային գործունեությունը հաջող է ու ծրագիրն առաջընթաց է ապրում:

Տարեսկզբից ի վեր Իրանն արդեն 700 արդիականացված ցենտրիֆուգ է տեղակայել ուրանի հարստացման համար: