23 մայիսի 2013 - 19:16 AMT
Զինվորականները բողոքում են. Իրենց կենսաթոշակը մոտ 15.000 դրամով պատրաստվում են կրճատել

Զինվորականների շրջանում խոսակցություններ են տարածվում այն մասին, որ առաջիկայում նրանց կենսաթոշակի չափը փոփոխվելու է` կրճատվելու է մոտ 15.000 դրամով: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացրել են զինվորականներ, ովքեր նոր են պատրաստվում թոշակի անցնել:

Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Արամայիս Շահբեկյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հերքեց տեղեկությունը: «Զինվորականների կենսաթոշակի չափի փոփոխություն չի եղել և այս պահի դրությամբ նախատեսված չէ, ապատեղեկատվություն է տարածվում», - ասաց նա: