24 մայիսի 2013 - 00:17 AMT
Ավեդիքյանի «Փարաջանով» ֆիլմի թրեյլերն արդեն համացանցում է

Համացանցում արդեն հասանելի է Սերժ Ավեդիքյանի ու Ելենա Ֆետիսովայի հեղինակած «Փարաջանով» ֆիլմի պաշտոնական թրեյլերը։ Փարաջանովի դերակատարը ֆիլմի ռեժիսորն է՝ հայտնի ֆրանսահայ դերասան Սերժ Ավեդիքյանը։ Ֆիլմը պետք է ցուցադրվեր Կաննի կինոփառատոնում, բայց չէր ներկայացվել: Հունիսի վերջին հայտնի կդառնա՝ արդյոք այն կներկայացվի Վենետիկի կինոփառատոնում, թե՝ ոչ: Ավելի վաղ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Սերժ Ավեդիքյանը չէր բացառել, որ ֆիլմի պրեմիերան կամ երևանյան պրեմիերան հնարավոր է կայանա 10-րդ «Ոսկե Ծիրանի» ժամանակ:

«Փարաջանով» լիամետրաժ ֆիլմը նկարահանվել է Ուկրաինայի, Ֆրանսիայի, Վրաստանի ու Հայաստանի համատեղ ուժերով, պրեմիերան՝ այս տարվա հոկտեմբերի 3-ին։ Ֆիլմը պատմում է ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին, ում վարքագիծը չէր համապատասխանում խորհրդային համակարգի հետ։ Իր էքսցենտրիկ բնավորության պատճառով ռեժիսորը հայտնվում է բանտում, որտեղի կյանքին նրան օգնում է դիմակայել գեղեցիկի հանդեպ սերը։