24 մայիսի 2013 - 09:37 AMT
Անձրևները կվերսկսվեն. Տեղումնաբեր հզոր ցիկլոնը կսկսի գործել շաբաթ երեկոյան

Հանրապետության ամբողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ: Թեև օրվա 2-րդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, սակայն առայժմ էական տեղումներ չեն սպասվում: Հնարավոր է քամի 15-18մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով:

Հայպետհիդրոմետից տեղեկացնում են, որ դեպի մեր տարածք է շարժվում տեղումնաբեր հզոր մի ցիկլոն, որն արդեն շաբաթ երեկոյան կսկսի գործել հանրապետության հյուսիսային կեսում, անձրևները կվերսկսվեն:

Երևանում կդիտվի առանց տեղումների, ջերմ եղանակ: Քամին` 8-10մ/վրկ:

Գիշերը` +12+14, ցերեկը +26+28, երեկոյան +20+22: