24 մայիսի 2013 - 11:42 AMT
«Վկոնտակտե» ռուսական սոցցանցը հայտնվել է արգելված կայքերի ցանկում

«Վկոնտակտե» ռուսական սոցցանցը հայտնվել է արգելված կայքերի ցանկում: Որոշումն ընդունվել է այսօր` մայիսի 24-ին, «Ռոսկոմնադզորի» եզրակացության հիման վրա:

«Ռոսկոմնադզորը» պատասխանատու է ինտերնետ ռեսուրսի ցանկում մանկական պորնոգրաֆիա պարունակող տարրերի ընդգրկման համար: Հավանաբար, հենց նման տիպի խախտումներ են հայտնաբերվել սոցցանցի էջում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բազմաթիվ բողոքներ են ստացվում նաև կապված սոցցանցերում թմրանյութերի ու ինքնասպանությունների քարոզի հետ կապված:

Ըստ օրենքի, ցանցին երեք օր է տրվում խախտումները շտկելու համար, հակառակ դեպքում մուտքը կարգելափակվի, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: