24 մայիսի 2013 - 12:36 AMT
Բելառուսի ներկայացուցիչ սամբիստ Վահե Թութխալյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ավարտվել է սամբոյի Եվրոպայի առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է analitika.at.ua, առաջնությանը մասնակցել են նաև հայազգի շատ մարզիկներ, ովքեր ներկայացնում են տարբեր երկրներ:

Ուկրաինայի հավաքականի անդամ Ռազմիկ Տոնոյանը (+100 կգ) զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Բելառուսի ներկայացուցիչ Վահե Թութխալյանն էլ մինչև 62 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի չեմպիոն: