24 մայիսի 2013 - 16:47 AMT
Իրանը հերքել է սիրիական ընդդիմության հայտարարությունները Սիրիայի պատերազմին մասնակցելու մասին

Մայիսի 24-ին Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Աբբաս Արաքչին Իրանի պետական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հերքել է սիրիական ընդդիմության անդումների պնդումները Իրանի զինծառայողների մասնակցության մասին որպես «անհիմն ու չարանենգ»:

«Բաշար Ասադի կողմից չեն պատերազմել և չեն պատերազմում Իրանի կանոնավոր բանակի ներկայացուցիչները»,-ասել է Արաքչին: