24 մայիսի 2013 - 16:09 AMT
ԼՂՀ-ում քննարկել են Արցախում կինոարվեստի զարգացմանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ճանաչված ռեժիսոր Վիգեն Չալդրանյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են Արցախում մշակույթի, մասնավորապես, կինոարվեստի զարգացմանն առնչվող հարցեր:

Երկուստեք նշվել է, որ այս ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է լուրջ նախապատրաստական աշխատանքներ տանել երիտասարդության շրջանում՝ հնարավորություններ ստեղծելով, որպեսզի նրանք կարողանան մասնագիտական որակավորում ստանալ Հայաստանում և այլ երկրներում, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: