16 հունվարի 2006 - 17:13 AMT
Գազի գնի բարձրացումը չպետք է ազդի Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական հարաբերությունների վրա
«Ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը «չպետք է լուրջ շեղումների հանգեցնի Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերություններում»,-հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այսօր Երեւանում Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլու հետ համատեղ մամլո ասուլիսում: Նրա խոսքերով, հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հիմքում «ընկած են անվտանգության եւ մեր ֆիզիկական պաշտպանության հարցերը», ուստի եւ պետք չէ շտապել, պետք է սպասել գազի գնի վերաբերյալ հայ-ռուսական բանակցությունների ավարտին: Գելա Բեժուաշվիլին իր հերթին հայտարարել է, որ պաշտոնական Թբիլիսին ռուսական գազի գինը բաձրացնելու մասին որոշումը շարունակում է համարել «բացառապես քաղաքական»: «Միեւնույն ժամանակ մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք վճարել այդ գինը ինքնուրույն քաղաքականություն վարելու մեր իրավունքի համար», - հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարը: