25 մայիսի 2013 - 10:36 AMT
Ճառագայթում է արձանագրվել Ճապոնիայի միջուկային լաբորատորիաներից մեկում

Ռադիոակտիվ մասնիկների արտանետում է տեղի ունեցել Ճապոնիայի միջուկային լաբորատորիաներից մեկում: Այդ մասին հայտնել է երկրի ատոմային էներգետիկայի վերահսկման կոմիտեն:

Թույլ խտության պատճառով ռադիոակտիվ ամպը դուրս չի գա տարածքի սահմաններից, որտեղ գտնվում է հաստատությունը, ուստի մարդկանց առողջությանը վտանգ չի սպառնում:

Բոլոր աշխատանքները միջուկային լաբորատորիայում ժամանակավորապես դադարեցվել են, իսկ տարածքը՝ մեկուսացվել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: