25 մայիսի 2013 - 13:38 AMT
Հայ շախմատիստները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Օլիմպիական չեմպիոններ գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը կմասնակցեն հունիսի 6-10-ը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվելիք աշխարհի արագ և կայծակնային խաղի առաջնություններին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: