
Առավոտյան համացանցում լուսանկար տարածվեց, որում Սարյան փողոցի մի քանի ծառեր էին` ասֆալտապատված արմատներով: Քիչ առաջ «Մեր քաղաքը» ֆեյսբուքյան էջը համացանցում տեղեկություն տարածեց, որ բնապահպանները գնալու են քլունգներով «ազատելու» ծառերի ասֆալտապատված արմատները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը PanARMENIAN.Net-ի թղթակիցի հետ զրույցում ասաց, որ տեսել է սոցցանցերում տարածվող լուսանկարը: «Մի քանի րոպե առաջ քաղաքապետարանի Շինբարեկարգման վարչության պետի հետ էի խոսում: Նա կգնա և տեղում կճշտի, թե ինչ է կատարվել: Եթե լուսանկարում պատկերվածը համապատասխանի իրականությանը, համապատասխան քայլեր կձեռնարկվեն»: