26 մայիսի 2013 - 12:45 AMT
Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Ղրղզստան` մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ խորհրդի նիստին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ղրղզստան։ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը կմասնակցի մայիսի 27-ին Բիշքեկում կայանալիք ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին: Այցի օրակարգի և քննարկվելիք հարցերի մասին մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: