25 մայիսի 2013 - 22:56 AMT
Հալեպ-Բեյրութ ճանապարհին առևանգված Հակոբ Միքայելյանն ազատ է արձակվել

Սիրիայի ազգային առաջնորդարանի տեղեկացմամբ մայիսի 21-ին առևանգված Հալեպի հայ համայնքի անդամ ՀԲԸՄ տեղական մարմնի ղեկավար Հակոբ Միքայելյանն ազատ է արձակվել։ Նա ողջ և առողջ է, իր հարազատների հետ։

Երեքշաբթի օրը գրոհայինները Հալեպ-Բեյրութ ճանապարհին կանգնեցրել էին ավտոբուսը և ստիպել դուրս գալ միայն հայազգի Հակոբ Միքայելյանին, մյուսները շարունակել էին իրենց ճանապարհը: