25 մայիսի 2013 - 23:36 AMT
Ա․Քեշիշի «Ադելի կյանքը» Կաննում ստացավ Կինոկրիտիկների միջազգային ասոցիացիայի մրցանակը

Կաննի 66-րդ փառատոնի Կինոկրիտիկների միջազգային ասոցիացիայի մրցանակը (FIPRESCI) շնորհվեց Աբդելաթիֆ Քեշիշի «Ադելի կյանքը» ֆիլմին, որը հիմնական մրցութային ծրագրում է, հայտնում է Ինտերֆաքսը։ Քեշիշի կինոնկարը պատմում է երկու աղջիկների սիրո մասին։ Սովորույթի համաձայն, FIPRESCI մրցանակը շնորհվում է գլխավոր մրցանակաբաշխության նախօրեին։ Այսօր նաև հանձնվեց փառատոնի Էկումենիկ ժյուրիի մրցանակը։ Այն շնորհվեց իրանցի կինոռեժիսոր Ասգար Ֆարհադիի «Անցյալը» ֆիլմին։