26 մայիսի 2013 - 12:38 AMT
Տեղումները կշարունակվեն. Մեծ է կարկուտի հավանականությունը

Եղանակը հանրապետությունում կպայմանավորվի Սև ծովի տարածքից ներթափանցող ցիկլոնի ազդեցությամբ: Շրջանների մեծ մասում այսօր և վաղը պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, օրվա 2-րդ կեսին հավանական են առատ, ինտենսիվ տեղումներ, նաև կարկուտ:

Հնարավոր է սաստիկ քամի 20-22մ/վրկ: Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև` առաջիկա օրերին, էապես չի փոխվի: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ Երևանում կդիտվի փոփոխական եղանակ, առավոտյան առանց տեղումների, կեսօրից հետո հավանական են ամպրոպային բնույթի` կարճատև, բայց առատ անձրևներ, ամպրոպ,ամպրոպի ժամանակ քամի մինչև 18մ/վրկ արագությամբ: Ցերեկը սպասվում է+22+24, երեկոյան +17+19 աստիճան տաքություն: