27 մայիսի 2013 - 14:35 AMT
Սերբիան հաստատել է Կոսովոյի հետ հարաբերությունների կարգավորման ծրագիրը

Սերբիան հաստատել է Կոսովոյի հետ հարաբերությունների կարգավորման ծրագիրը:

Այդ որոշման ընդունման մասին է հայտարարել Սերբիայի նախարարների միության ղեկավար Իվիցա Դաչիչը՝ տեղեկացնելով այդ մասին ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնին: Խնդրի լուծումը առանցքային նշանակություն ունի Սերբիայի համար, քանի որ առանց դրա չի նշանակվի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունների մեկնարկի օրը:

Մինչդեռ բազմաթիվ սերբական կուսակցություններ, Կոսովոյի սերբերն ու Սերբիայի Ուղղափառ եկեղեցին դեմ են Կոսովոյի հետ համաձայնությանը՝ համարելով, որ այդպիսով Սերբիայի իշխանությունները դավաճանում են ազգային շահերի հանուն եվրաինտեգրման, գրում է «Ռոսբալտը»: