Ըստ կազմակերպիչների, միասեռական ամուսնությունների դեմ Փարիզում անցած ցույցին մասնակցել է մոտ մեկ միլիոն մարդ: Ըստ ոստիկանության, կազմակերպիչների թիվը հասել է 150 հազարի:
Ակցիայի ավարտից հետո բախումներ են սկսվել աջ ծայրահեղական խմբավորումների ու ոստիկանների միջև: Մոտ 100 մասնակիցներ ձերբակալվել են: Ընդհանուր առմամբ, ցույցը խաղաղ է եղել: Միասեռական ամուսնությունների օրինականացման համար մեղադրում են նախագահ Ֆրանսուա Օլանդին: Կարգի պահպանմանը մասնակցել է 4500 ոստիկան: