27 մայիսի 2013 - 14:22 AMT
5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Եմենի ափերի մոտ

Եմենի ափերի մոտ տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 10 կմ խորության վրա, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

Էպիկենտրոնը գտնվում էր 217կմ հեռավորության վրա դեպի հյուսիս Եմենի ափից: Զոհերի ու ավերածությունների մասին ոչինչ չի ասվում, հայտնում է ՌԲԿ-ն: