27 մայիսի 2013 - 12:41 AMT
ՀԱԵ Վիրահայոց թեմը շնորհավորում է Վրաստանի անկախության օրը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի հավատացյալները և հոգևոր դասը շնորհավորում են համայն Վրաստանին՝ անկախության օրվա կապակցությամբ:

Այս օրը՝ Վրաստանի, Վրաստանում բնակվող տարբեր ազգային և կրոնական խմբերի ներկայացուցիչների գլխավոր ազգային տոնն է: Սա այն օրն է, երբ Տիրոջ շնորհիվ Վրաստանը հռչակվեց անկախ և ժողովրդավարական պետություն: Այս կարևորագույն օրվա կապակցությամբ, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց տոնական ծառայություն, հայտնում է Վիրահայոց Թեմի մամլո դիվանը: