27 մայիսի 2013 - 13:18 AMT
Բակո Սահակյան. Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը Արցախի քաղաքականության կարևոր ուղղություններից է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 27-ին ընդունել է Արցախ ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի մի խումբ պատգամավորների:

Նախագահ Սահակյանը Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը որակել է որպես Արցախի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը՝ հատուկ ընդգծելով երկու երկրների խորհրդարանների միջև ամուր կապերի պահպանման ու ընդլայնման անհրաժեշտությունը: Այս համատեքստում նախագահը կարևորել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ստեղծումը՝ հավելելով, որ մեծ սպասելիքներ ունի նրա աշխատանքներից:

Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև Արցախի ներքին ու արտաքին կյանքին, տարածաշրջանային քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերվող մի շարք հարցեր:

ԼՂՀ նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: