27 մայիսի 2013 - 16:38 AMT
Մոսկվայի «Սպարտակի» հիմնական կազմը արձակուրդ է գնացել

Մոսկվայի «Սպարտակի» հիմնական կազմը մինչև հունիսի 13-ն արձակուրդ է գնացել: Ինչպես հայտնում է «Սպարտակի» պաշտոնական կայքը, հունիսի 14-ին մարզիկները պետք է կրկին հավաքվեն Մոսկվայում:

«Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կմիանա Հայաստանի ազգային հավաքականին: Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական փուլում հունիսի 7-ին կհանդիպի Մալթայի, իսկ հունիսի 11-ին՝ Դանիայի հետ: