27 մայիսի 2013 - 20:16 AMT
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական զինծառայողի մահը դարձյալ բարդում է հայկական կողմի վրա

Ադրբեջանական բանակում հերթական մահն է գրանցվել: Այսօր, հոսպիտալի ճանապարհին հրազենային վերքից մահացել է 19-ամյա զինծառայող Նամիգա Համիդովը: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները և հաղորդում, որ Ադրբեջանի ՊՆ-ը հաստատել է տեղեկությունը և նշել, որ զինծառայողը սպանվել է հայկական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու հետևանքով:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքեց հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու մասին տեղեկությունը և նշեց, որ հայկական ԶՈՒ շարունակում են իրենց մարտական հերթապահությունը` առանց խախտումների: