28 մայիսի 2013 - 14:30 AMT
Լիբանանա-սիրիական սահմանին երեք լիբանանցի զինվոր է զոհվել

Լիբանանի արևելքում Բեքաա հովտում, Սիրիայի հետ սահմանի մոտ զինված միջադեպ է տեղի ունեցել: Անցած գիշեր անհայտները գրոհել են սահմանային անցակետը Արսալ փոքրիկ ավանի մոտ: Փոխհրաձգության արդյունքում երեք լիբանանցի զինվոր է սպանվել: Ըստ առկա տեղեկատվության, երկուսը մահացել մարտի ժամանակ, իսկ երրորդը մահացել է արդեն հոսպիտալում, ստացած վերքերից, հայտնում է euronews-ը: