28 մայիսի 2013 - 12:48 AMT
Սիրիա զենքի առաքման եվրոպական էմբարգոն չի երկարաձգվի

Սիրիա զենքի առաքման եվրոպական էմբարգոն չի երկարաձգվի, իսկ տնտեսական պատժամիջոցները կշարունակեն գործել առնվազն ևս մեկ տարի նաև հունիսի 1-ից հետո, որոշել են Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարները: Ինչպես նշում են դիվանագետները, առաջիկայում Եվրամիության երկրները ձեռնպահ կմանան ապստամբներն զինելուց: Նիստի ավարտին Twitter-ում այդ մասին գրել է բրիտանական ֆորին-օֆիսի ղեկավար Ուիլյամ Հեյգը:

Փարիզում և Լոնդոնում գտնում են, որ զենքի մատակարարումն ընդդիմությանը Բաշար Ասադի ռեժիմի վրա ճնշումն ավելացնելու միակ միջոցն է, հայտնում է BBC-ին: