28 մայիսի 2013 - 12:52 AMT
Ուկրաինայի ԱՕԿ-ի ղեկավարը իր թեկնածությունը կառաջադրի ՄՕԿ-ի ընտրություններում

Ուկրաինայի Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Սերգեյ Բուբկան մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ՄՕԿ-ի նախագահի ընտրություններում:

Իրենց թեկնածություններն են առաջադրել նաև Թոմաս Բախը, Նգ Սեր Միանգը, Չին Կուո Վուն, Ռիչարդ Քերիոնը և Դենիս Օսվալդը:

Ընտրությունները տեղի կունենան 2013 թ. սեպտեմբերին: ՄՕԿ-ի գործող նախագահ Ժակ Ռոգեն զբաղեցնում է այդ պաշտոնը 2001թ. հուլիսի 16-ից, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: