28 մայիսի 2013 - 12:41 AMT
Լեոնիդ Կուչուկ. Արաս Օզբիլիսը կմնա «Կուբանում»

«Կուբանի» գլխավոր մարզիչ Լեոնիդ Կուչուկը հայտարարել է, որ Կրասնոդարի ակումբի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կմնա թիմում, իսկ հարձակվող Դանիել Նիկուլաեն կարող է փոխել ակումբը:

«Ըստ իմ տվյալների Արասը կմնա «Կուբանում»,-մարզչի խոսքերն է մեջբերում sport-express.ru-ն:

Ինքը` կիսապաշտպանը, ևս հայտարարել է, որ երջանիկ է «Կուբանում» և չի մտածում այլ ակումբ տեղափոխվելու մասին: