28 մայիսի 2013 - 13:01 AMT
Փլուզվել է ԱԱ-2014-ի «Ֆոնտա Նովա» մարզադաշտի տանիքի մի մասը

Բրազիլական Սալվադոր քաղաքում փլուզվել է «Ֆոնտա Նովա» մարզադաշտի տանիքի մի մասը, որտեղ 2013թ. պետք է անցնեն Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության երեք ու ԱԱ-2014-ի վեց խաղերը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Փլուզման պատճառ են հանդիսացել հորդառատ անձրևները: Փլուզված բեկորները վնասել են նաև տրիբունաները:

Իշխանությունները հայտարարում են, որ տանիքը կնորոգվի մինչ Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունը: