28 մայիսի 2013 - 12:56 AMT
Յոզեֆ Բլատերն անհրաժեշտ չի համարում ՖԻՖԱ-ի անդամների համար տարիքային սահմանափակումները

ՖՒՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերն անհրաժեշտ չի համարում տարիքային սահմանափակումները ՖԻՖԱ անդամների համար: Այդ մասին 77-ամյա ղեկավարը հայտնել է ՖԻՖԱ պաշտոնական կայքին:

«Ես դա խտրականություն եմ համարում: Աշխատանքում գլխավորը կիրքն է ու ցանկությունը, որով վերաբերվում ես քո գործին»,-Բլատերի խոսքերը մեջբերում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: