28 մայիսի 2013 - 13:30 AMT
Իրանը Սիրիային 4 մլրդ դոլար վարկ է հատկացրել

Իրանը Սիրիայի համար երկու վարկային գիծ է բացել 4 մլրդ դոլար ընդհանուր գումարով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Իրանը, շարունակելով աջակցությունը Սիրիային, 1 մլրդ դոլարի վարկային գիծ է բացել ապրանքների ներկրման համար և 3 մլրդ դոլարի երկրորդ վարկային գիծը՝ նավթի ու նավթամթերքի ձեռք բերման համար»,-ասել է Սիրիայի ԿԲ նախագահ Ադիբ Մայալը: Ավելի վաղ Մայալը հայտարարել էր, որ Սիրիայի կորուստները հակամարտությունից հասնում են 25 մլրդ եվրոյի: