28 մայիսի 2013 - 13:03 AMT
Ջոն Հեֆֆերնն ու Սամվել Բալասանյանը ներկա գտնվեցին «Հետքերով որբերի հայոց» լուսանկարների ցուցադրությանը

Մայիսի 27-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ իարտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախ ողջունեց դեսպանին և վերջինիս խնդրանքով ներկայացրեց քաղաքում վերջին շրջանում կատաված աշխատանքները, առանձնահատուկ կանգ առնելով հունիսի 30 ին նախանշված «Գյումրին 2013թ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքների կազմակերպչական մասի վրա:

Օգտնվելով առիթից Սամվել Բալասանյանը պաշտոնապես հրավիրեց Ջոն Հեֆֆերնին և նրա տիկնոջը ներկա գտվելու միջոցառումների բացման հանդիսավոր արարողությանը, ինչը և ընդունվեց դեսպանի կողմից: Այնուհետև կողմերը քննարկեցին մի շարք այլ հարցրեր: Քննարկվեց Գյումրու թատրոնի հին շենքի վերականգնման համար հնարավոր ֆինանսական միջոցներ հայթայթելու հարցը:

Նույն օրը Գյումրու քաղաքապետն ու Հայաստանում ԱՄՆ ի արտակարգ և լիազոր դեսպանը ներկա գտնվեցին «Հետքերով որբերի հայոց» լուսանկարների ցուցադրությանը, որն անցկացվեց Գյումրու «Թռչունյան տուն» մանկատանը: