28 մայիսի 2013 - 13:39 AMT
Էդուարդ Շևարդնաձեն պահանջում է դատել Միխայիլ Սահակաշվիլիին

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն պահանջում է դատել Միխայիլ Սահակաշվիլիին: Ռուսական «Կոմերսանտ» թերթի կողմից հարցման ենթարկված վրաց քաղաքագետները գտնում են, որ այդ պահանջը կարող է հենց Շևարդնաձեին դեմ լինել:

Շևարդնաձեն «Ասավալ-դասավալի» թերթում քննադատել է Սահակաշվիլիի որոշումը վրաց զինվորներին Աֆղանստան գործուղելու վերաբերյալ: Ըստ նրա, Վրաստանը չպետք է հրաժարվի Աբխազիան ու Հարավային Օսեթիան վերադարձնելու փորձերից: Միևնույն ժամանակ նա ողջունել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի «Ռուսաստանի հետ հարաբերությունները շտկելու» ձգտումը: «Այս բոլոր տարիներին Սահակաշվիլին նպատակաուղղված պայքարել է վրաց լեզվի, ուղղափառության, այն ամենի հետ, ինչն ավանդական է ու ազգային»,-ասել է Շևարդնաձեն՝ պահանջելով «հրապարակավ դատել Սահակաշվիլիին ու նրա կուսակցությանը»: