28 մայիսի 2013 - 14:44 AMT
Ուկրաինայի հայերի միության նախագահը մասնակցում է Եվրանեսթի ընդլայնված նիստին

Ուկրաինայի հայերի միության նախագահ, Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Վիլեն Շատվորյանը մասնակցում է Եվրանեսթի ընդլայնված նիստին Բրյուսելում: Մայիսի 28-29-ին կայանալիք նիստում կքննարկվի նախապատրաստումը Վիլնյուսի գագաթաժողովին:

Կքննարկվի նաև Արևելյան գործընկերության ֆինանսավորման հարցը, հայտնում է Analitika.at.ua-ն: Վիլեն Շատվորյանը Ուկրաինայի Գերագույն ռադայում գլխավորում է «Ուկրաինա-Հայաստան» միջխմբակցային պատգամավորական միավորումը: