28 մայիսի 2013 - 14:07 AMT
Մոսկվայում կբացվի Հայաստանին նվիրված գեղանկարչական ցուցահանդես

Հունիսի 3-10-ը Մոսկվայում տեղի կունենա Կատերինա ֆոն Կլուգենի (Հերոդինյանց) և Քսենիա Արսենևայի գեղնկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը տեղի կունենա ՀԱԵ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի օրհնությամբ: Ցուցահանդեսի թեմաներն են Հայաստանի հնագույն եկեղեցիները, Հայաստանի թագավորները, Հայաստանի սրբերը, Հայաստանի մեծերը՚ Ինչպես հայտնում է թեմի մամլո ծառայությունը, հանդիսավոր բացումը տեղի կունեն հունիսի 3-ին «Էստետ» ոսկերչական տանը: