28 մայիսի 2013 - 14:36 AMT
Իսլամիստներն ահաբեկչական գործողություն էին պատրաստում ՌԴ Նիժնի Նովգորոդի շրջանում

ՌԴ Նիժնի Նովգորոդի շրջանում ձերբակալվել են «Իսլամական ազատագրության կուսակցություն» ահաբեկչական կազմակերպության երեք անդամներ: Այդ մասին մայիսի 28-ին ասվում է ՆԳՆ ՊՎ կայքում:

Բոլոր ձերբակալվածները Տաջիկստանի քաղաքացիներ են: Ըստ ոստիկանության, նրանք ահաբեկչական գործողություններ էին պատրաստում Նիժնի Նովգորոդի շրջանում: Բացի այդ, ծայրահեղականները քարոզել են իրենց հայացքները մահմեդական միջավայրում և փորձել են նոր անդամների ներգրավել: Այս կազմակերպության գործունեությունը Ռուսաստանի տարածքում արգելված է 2003 թվականից: