28 մայիսի 2013 - 15:31 AMT
Լավրովն ու Քերին շտապում են Սիրիայի գծով խորհրդաժողովի հարցում

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել են, որ մտադիր են բանակցություններ կազմակերպել Սիրիայում անցումային կառավարության ձևավորման շուրջ, վերջ դնելու համար երկրում քաղաքացիական պատերազմին:

Սակայն տարաձայնությունները պահպանվում են: ԱԳ նախարարները հանդիպել են Փարիզում երկուշաբթի երեկոյան: Ըստ Քերիի, Վաշինգտոնն ու Մոսկվան մտադիր են աջակցել Սիրիայի վերաբերյալ խաղաղ պլանին, որը համաձայնեցվեց նախորդ տարի Ժնևում:

Ըստ Լավրովի, Մոսկվան ու Վաշինգտոնը հասկանում են, որ անհապաղ հարկավոր է ելք գտնել սիրիական ճգնաժամից: Քերին ու Լավրովը որոշել են, որ իրենց տեղակալները կշարունակեն մասնավոր հարցերի քննարկումը՝ բարձրացնելու համար Սիրիայի շուրջ խորհրդաժողովի արդյունավետությունը: