28 մայիսի 2013 - 16:06 AMT
Լալովիչ. Մենք հավատում ենք մեր ուժերին

FILA նախագահ Նենադ Լալովիչը հույս է հայտնել, որ ՄՕԿ-ի գործկոմը հանդես կգա ըմբշամարտը Օլիմպիադա 2020-ի ծրագրում ընդգրկելու օգտին:

Մարզաձևը կներկայացվի Սանկտ Պետերբուրգում մայիսի 29-31-ը: «Մենք կոնկրետ նպատակով ենք եկել Սանկտ Պետերբուրգ: Մենք վստահ ենք մեր ուժերին և հավատում ենք ՄՕԿ-ին, ուստի և այստեղ ենք: Ցանկացած դեպքում մենք պատրաստ ենք պայքարել այստեղ և կշարունակենք պայքարել Բուենոս Այրեսում»,-ասել է նա: