28 մայիսի 2013 - 17:23 AMT
ՀԱՊԿ երկրները մի շարք որոշումներ են կայացրել Աֆղանստանից 2014թ. ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերելու առնչությամբ

ՀԱՊԿ երկրների ղեկավարները մի շարք որոշումներ են կայացրել Աֆղանստանից 2014թ. ՆԱՏՕ-ի զորքերի դուրս բերելու առնչությամբ: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Բիշքեկում ՀԱՊԿ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման ավարտին: Ըստ Բորդյուժայի, խոսքը գնում է նաև ՀԱՊԿ երկրների համագործակցության ռազմական բաղադրիչի մասին, ինչպես նաև Աֆղանստանի իշխանություններին սատարելու մասին, հայտնում է ՌԲԿ-ն: