28 մայիսի 2013 - 17:43 AMT
Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն համատեղ զորավարժություններ կանցկացնեն Սև ծովում

Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն այս տարվա աշնանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Սև ծովի ավազանում, հայտնել է ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Ինչ վերաբերում է առավել խոշոր զորավարժություններին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հովանու ներքո, ապա դրանք նախատեսվում է անցկացնել այս տարվա աշնանը այսպես կոչված օդային տարածքում համագործակցության նախաձեռնության շրջանակներում, նույնպես Սև ծովի ավազանում»,-ասել է նա: Գրուշկոն հստակեցրել է, որ զորավարժությունների ընթացքում մշակվելու է պայքարը ահաբեկչական սպառնալիքի դեմ օդից: Ըստ նրա, զորավարժություններին, մասնավորապես, կմասնակցեն Թուրքիան, Լեհաստանն ու Նորվեգիան: