29 մայիսի 2013 - 11:48 AMT
Պակիստանում անօդաչու սարքի հարձակման արդյունքում 7 մարդ է զոհվել

Պակիստանում անօդաչու սարքի հարձակման արդյունքում առնվազն 7 մարդ է զոհվել: Սա մայիսի 11-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո առաջին դեպքն է, հայտնում է «Ռոյթերսը»:

Ըստ իրավապահ մարմինների ներկայացուցիչների, անօդաչու սարքը երկու հրթիռ է արձակել Չաշմա գյուղի ուղղությամբ, որը գտնվում է Հյուսիսային Վազիրիստան գավառում: Ըստ ստացված տվյալների, չորս մարդ է վիրավորվել: Այս պահի դրությամբ դեռս չի հաստատված, արդյոք զոհվածներն էին ավիահարվածի թիրախը: