29 մայիսի 2013 - 12:15 AMT
Սիրիական զորքերը վերահսկում են Էլ Քուսեյր քաղաքի մի մասը Լիբանանի հետ սահմանին

Սիրիական զորքերը ետ են մղել ավազակախմբերի գրոհը, որոնք ցանկանում էին մտնել Էլ Քուսեյր՝ օգնելու համար այնտեղի գրոհայիններին: Ինչպես այսօր հայտնել է լրատվական «Ալ Վաթան» ծառայությունը, կառավարական ուժերը վերահսկում են քաղաքի մեծ մասը Լիբանանի հետ սահմանին, որտեղ երկրորդ շաբաթն է հակաահաբեկչական գործողություն է անցկացվում:

Ըստ սիրիական ռազմական աղբյուրի, ապստամբների հիմնական հենակետը մնում է Էլ Քուսեյրի հյուսիսային մասը: Քրդերը սատարում են շիաների երկու գյուղերի՝ Նաբուլայի ու Զահրայի պաշտպաններին Հալեպի մատույցներում և թույլ չեն տալիս, որ գրոհայիններն անցնեն սահմանային անցակետերով: