29 մայիսի 2013 - 11:42 AMT
Մալաթիայի հայկական գերեզմանոցի մատուռը վերականգնվել է

Մալաթիայի հայկական գերեզմանոցի մատուռն ու տնտեսական կառույցները, որոնք քանդել էր քաղաքապետարանը, վերականգնվել են պետության հաշվին և կփոխանցվեն Մալաթիայի հայերին:

Ինչպես գրում է Taraf թերթը, HAYder հայկական միության նախագահ Խոսրով Քելեթավիթօղլուի վրա հղումով, բացումը տեղի կունենա հունիսի 29-ին: Այս տարի նահանգում մշակութային տուրեր կանցնեն, որոնց երթուղում ներգրավված է նաև մատուռը և վերականգնման փոլում գտնվող Սբ Երրորդության հայկական եկեղեցին և Սբ Գրիգոր Լուսավորչի վանքը: